Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրողներ Հայաստանում

Բեռնափոխադրողներ Հայաստանում

Բեռնափոխադրողներ Հայաստանում

Բեռնափոխադրողներ Հայաստանում գտնելը, թվում է այնքան էլ դժվար չէ։ Բեռնափոխադրող ընկերությունները Հայաստանում բազմաթիվ են , իսկ առաջարկվող ծառայությունների շրջանակը շատ մեծ է։
Բայց միշտ չէ, որ բեռնափոխադրողներ Հայաստանում ընտրելիս կայացնում ենք ճիշտ որոշում։ Երբեմն բեռնափոխադրող ընկերությունները չեն բավարարում պահանջները, առաջանում են խնդիրներ բեռի փոխադրման ժամկետների, պահման պայմանների հետ։ Երբեմն բեռնափոխադրողներ Հայաստանում փնտրելը կարող է դառնալ իսկական փորձություն։
Առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, որոնք Ձեզ պետք կգան բեռնափոխադրողներ Հայաստանում փնտրելիս։

1․ Հաճախորդների սպասարկում

Բեռնափոխադրողներ Հայաստանում փնտրելիս կարևորեք հաճախորդների սպասարկումը։ Որքանով է բեռնափոխադրող ընկերությունը պատրաստ բավարարել Ձեր պահանջները, արդյոք Ձեր բոլոր հարցերը ստանում են պատշաճ պատասխաններ։ Ընկերությունը պետք է պատրաստ լինի իրականացնել բեռնափոխադրում Ձեզ հարմար պայմաններում․ բեռնափոխադրման Ձեր ցանկալի եղանակով։ Յուրաքանչյուր հաճախորդ ցանկանում է վստահ լինել, որ բեռնափոխադրող ընկերությունը կարևորում է համագործակցությունը և մատուցում անհատական ծառայություններ։ Ի վերջո, հաճախորդների սպասարկման որակը խոսում է տվյալ ընկերության պատասխանատվության մասին։ Դժվար թե գտնվի մեկը, որ ցանկանում է ունենալ սպասարկման ցածր որակ ունեցող գործընկեր։

2․ Վստահելիություն

Գովազդը, խոստումները, իհարկե կարող են գրավել Ձեզ։ Բայց բեռնափոխադրողներ Հայաստանում ընտրելիս անպայման ուշադիր եղեք՝ որքանով է վստահելի ընկերությունը։ Իսկ սա պարզելը այնքան էլ դժվար չէ։ Բեռնափոխադրող ընկերությունը, որը ցանկանում է ունենալ ավելի շատ հաճախորդներ, անպայման կունենա նաև կայքէջ կամ էջեր սոցիալական ցանցերում։ Ուսումնասիրեք դրանք, ինչպես նաև կարդացեք կարծիքներ ընկերության մասին։ Մյուսների դրական կամ բացասական փորձը կօգնի կատարել ճիշտ ընտրություն։
3․ Փորձառություն

Բեռնափոխադրող ընկերության հետ աշխատելիս Դուք նրանց վստահում եք Ձեր բեռը։ Հետևաբար, կարևոր է, որ բեռնափոխադրող ընկերությունը ունենա փորձառություն։ Փորձառու ընկերությունը գիտի, թե ինչպես ճիշտ փոխադրել բեռները, ինչպես փաթեթավորել դրանք, որ չկորցնեն լիարժեք տեսքը։ Պակաս կարևոր չեն նաև պահման պայմանները, որոնք ապահովում են բեռի անվտանգությունը։ Այսպիսով՝ բեռնափոխադրող ընկերության հեղինակությունը կարող է Ձեզ հուշել՝ պատվիրել բեռնափոխադրում, թե փնտրել մեկ այլ ընկերություն։

Ցանկանում եք գտնել Ձեր պահանջներին համապատասխան բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։



Ստեղծել հարցում