Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ

Բեռնափոխադրումներ ԵԱՏՄ  երկրներ

Բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ

Բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ իրականացնելիս Հայաստանից բեռներ են ստանում Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։
Բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ իրականացնելիս Հայաստանից հատկապես արտահանվում են մի քանի տեսակի ապրանքներ։ Մասնավորապես՝ խմիչք, ծիրան, լոլիկ, ձուկ, դեղամիջոցներ, ծաղիկներ և այլն։
Իհարկե, բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ իրականացնելիս հիմնական ուղղությունը Ռուսաստանն է՝ որպես հայկական ապրանքների սպառման առաջնային շուկա և Հայաստանի առևտրային գլխավոր գործընկեր։
Առանձնացրել ենք բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ իրականացնելու 7 գլխավոր քայլերը։
Այս քայլերը պարտադիր են ինչպես ԵԱՏՄ երկրներում գործունեություն ծավալող կազմակերպությունների, այնպես էլ անհատ ձեռնարկատերերի համար։
Քայլ 1
Բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ իրականացնելու համար հարկավոր է ունենալ փաստաթղթային փաթեթ։ Այս փաթեթը ներկայացվում է տարածաշրջանային մաքսատուն, մաքսաային կետ կամ, կախված բեռնափոխադրման առանձնահատկությունից, մասնագիտացված մաքսակետ։
Իսկ ի՞նչ փաստաթղթեր են տեղ գտնում այս փաթեթում։ Օրինակ՝ Ծագման երկրի պայմանագիր, որը կնքվում է ներմուծողի և արտահանողի միջև, հաշիվ ապրանքագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր։ Կենդանական կամ բուսական ծագման բեռների դեպքում նաև համապատասխան սերտիֆիկատներ։
Քայլ 2
Երբ այս փաստաթղթերն արդեն պատրաստ են, բեռները պատրաստվում են փոխադրման։Իհարկե,նախապես ընթանում են կշռելու, փաթեթավորելու, պիտակավորելու և պահեստավորելու գործողություններ։
Քայլ 3
Մաքսային մարմինները, զննելով բեռը, փակում են այն և վերցնում մաքսային հսկողության տակ։
Քայլ 4
Բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ իրականացնելիս պետք է լրացվի Ներքին տարանցման հայտարարագիր։ Այս հարցում կարող են ուղղորդել ինչպես պետական մարմինները, այնպես էլ մաքսային բրոքերները։
Քայլ 5
Հայտարարագրման գործընթացի բարեհաջող ավարտից հետո արտահանողը համապատասխան մաքսատուն է գնում, այստեղ էլ մակագրում են հայտարարագիրը։
Քայլ 6
Ապա գալիս է վճարումների հերթը։ Արտահանողը ստանում է մաքսավճարների ցանկ, կատարում է դրանք և ստանում անդորրագիրն ու ստացականը։
Քայլ 7
Արդեն վերջին քայլով արտահանողը ստանում է մաքսազերծման թերթիկ, ներկայացնում այն Մաքսային պահեստ։ Ապա բեռը ստուգվում է մաքսային տեսուչի կողմից։ Եթե չկան փաստաթղթային խնդիրներ բեռը բաց է թողնվում։
Ի դեպ, ԵԱՏՄ տարածքում անդամ բոլոր երկրների համար գործում է միասնական մաքսային սակագին։
Ցանկանում եք պատվիրել բեռնափոխադրումներ ԵԱՏՄ երկրներ։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում