Բեռնափոխադրումներ ԱՄՆ-ից իրականացնում է ամբողջ աշխարհը։ ԱՄՆ-ն տնտեսական հարաբերություններ ունի աշխարհի շուրջ 200 պետության հետ։ Ստացվում է՝ այս երկրում արտադրվող ապրանքների պահանջն ունի գրեթե ամբողջ մոլորակը։
ԱՄՆ-ն տնտեսական ցուցանիշներով աշխարհում առաջատարն է։ 2021-ն տվյալներով ևս ԱՄՆ-ն տնտեսապես ամենազարգացած երկիրն է։
Արտահանումների ցուցանիշով ԱՄՆ-ն զիջում է միայն Չինաստանին։ 2021-ի առաջին 6 ամիսների ընթացքում ԱՄՆ-ն արտահանել է ավելի քան 208 միլիարդ դոլարի ապրանք։
Իսկ ի՞նչ ապրանքներ է 2021-ին ամենաշատը արտահանել ԱՄՆ-ն։ Ահա դրանց թոփ 10-ը։
1. Ինքնաթիռներ, տիեզերանավեր
2. Նավթ
3. Հանքային վառելանյութեր
4. Հացահատիկային մշակաբույսեր
5. Քիմիական ապրանքներ
6. Միս
7. Սնունդ
8. Բամբակ
9. Փայտանյութ
10. Հանքաքար
Բեռնափոխադրումներ ԱՄՆ-ից ամենամեծ ծավալներով իրականացվում եմ դեպի Եվրոպական Միություն, Չինաստան, Կանադա։
ԱՄՆ-ից արտահանվող նավթը, ավտոմեքենաները, տրանսպորտային միջոցները հատկապես ակտիվորեն սպառում են Կանադան, Մեքսիկան, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան։
Հայաստանը ԱՄՆ-ի առևտրային գործընկերների շարքում վերջին տարիներին զբաղեցրել է 170-րդ հորիզոնականը։ Մինդեռ ԱՄՆ-ն Հայաստանի առևտրային գործընկերների թոփ 10-յակում է։
Վերջին տարիներին ԱՄՆ-ից Հայաստան բեռնափոխադրումը կազմել է ավելի քան 280 միլիոն դոլար, իսկ Հայաստանից արտահանումը՝ շուրջ 53 միլիոն դոլար։
Բեռնափոխադրումներ ԱՄՆ-ից իրականացվում են Հայաստան հասցնելու համար տարատեսակ սարքավորումներ, տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր, հնաոճ իրեր, արվեստի նմուշներ։
ԱՄՆ-ից Հայաստան ամենամեծ ծավալներով ներմուծվել են հետևյալ ապրանքատեսակները՝ բժշկական սարքավորումներ, արհեստական թելերից լարաններ, ընտանի թռչնի միս և մսամթերք, դեղամիջոցներ:
2019-ին ԱՄՆ-ից Հայաստան բեռնափոխադրումներ էին իրականացվում մեր երկիր հասցնելու համար մեծ թվով ավտոմեքենաներ։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենաների մեծ ծավալով բեռնափոխադրումը կապված էր 2020-ին սպասվող մաքսավճարների դրույքի փոփոխության հետ։
ԱՄՆ-ից Հայաստան է ներմուծվում նաև սնունդ։ Օրինակ՝ ձու, ընկույզ, պատրաստի սնունդ շոկոլադ, կակաոյի արտադրանք։
Իսկ Հայաստանը ԱՄՆ-է արտահանում ալյումինե նրբաթիթեղ, ադամանդ, պղնձի թափոն և ջարդոն, հատապտուղներ, ալկոհոլային խմիչքներ, պահածոյացված միրգ, ընկուզեղեն, ոսկերչական իրեր։
Բեռնափոխադրումներ ԱՄՆ-ից դեպի Հայաստան իրականացվում է օդային և ծովային ուղիներով։ Ծովային բեռնափոխադրումների դեպքում ապրանքները Հայաստան են հասնում հարևան Վրաստանի ծովային ուղիների միջոցով։
Ցանկանում եք պատվիրել բեռնափոխադրումներ ԱՄՆ-ից։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։
Բեռնափոխադրումներ ԱՄՆ-ից
