Փաթեթների և ծանրոցների առաքում ամեն օր աշխարհում կատարվում է միլիոնավոր քանակներով։ Միայն Ամազոնը ամեն օր առաքում է շուրջ 1 միլիոն 600 հազար փաթեթ և ծանրոց, իսկ տարեկան մոտ 600 միլիոն։
Փաթեթների և ծանրոցների առաքում պատվիրելիս մի մոռացեք հետևել մի քանի կանոնների։ Առանձնացրել ենք դրանցից ամենակարևորները։
Ծանրոցում կամ փաթեթում չպետք է լինեն արգելված ապրանքներ
Երբ ծանրոց եք ուղարկում, կարևոր է վստահ լինել, որ տվյալ երկիրը կընդունի Ձեր փաթեթի բովանդակությունը։ Յուրաքանչյուր երկիր ունի կանոններ, ինչպես նաև սահմանափակումներ ծանրոցների և փաթեթների բովանդակության վերաբերյալ։ Եթե ծանրոցները և փաթեթները ուղարկելու եք փոստով, կարող եք տվյալ երկրի փոստային կայքերում տեղեկանալ ստացվող փաթեթների և ծանրոցների բովանդակության սահմանափակումների կամ արգելված ապրանքների վերաբերյալ։ Ծանրոցների և փաթեթների առաքում կարող եք պատվիրել նաև բեռնափոխադրման այլ տեսակներով։ Իսկ արգելված ապրանքների վերաբերյալ կարող եք հարցնել բեռնափոխադրող ընկերությունից։
Հետևեք առաքման ժամկետներին
Փաթեթների և ծանրոցների առաքում պատվիրելիս ընտրեք բեռնափոխադրող ընկերություններ, որոնք հնարավորություն կտան հետևել Ձեր փաթեթի և ծանրոցի առաքման կարգավիճակին, գտնվելու վայրին, առաքման ժամկետներին։ Այսպես Դուք պատկերացում կունենաք, թե երբ Ձեր փաթեթը կամ ծանրոցը կհասնի նպատակակետ։
Պատշաճ փաթեթավորումը կարևոր է
Ձեր փաթեթները և ծանրոցները հավանական է, որ փոխադրվեն հավաքական բեռնափոխադրման միջոցով։ Այս դեպքում կարևոր է բավարար ուշադրություն դարձնել ապահով և անվտանգ փաթեթավորմանը։ Համոզվեք, որ ծանրոցը և փաթեթը պաշտպանում են ներսի ապրանքը վնասվելուց, կոտրվելուց, արտաքին տեսքի ձևափոխությունից։ Սրանից բացի կան նաև արտաքին այլ գործոններ, օրինակ եղանակային պայմանները։ Ոչ պատշաճ փաթեթավորման դեպքում ջերմաստիճանի տատանումները կարող են ազդել ծանրոցի կամ փաթեթի ներսում գտնվող բեռի արտաքին տեսքի և ամբողջականության վրա։
Կրկին ու կրկին ստուգեք հասցեն
Փաթեթը կամ ծանրոցը այլ երկիր ուղարկելիս մանրամասն ստուգեք առաքման հասցեն։ Կան երկրներ, որոնք ունեն հասցեների տարբեր տեսակներ։ Այս դեպքում չնչին սխալը կարող է Ձեր ծանրոցի և փաթեթի ուշացման կամ սխալ հասցեով առաքման պատճառ դառնալ։
Ցանկանում եք պատվիրել փաթեթների և ծանրոցների առաքում։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։
