Ինկոտերմս արտահայտությունը ակտիվ կիրառվում է լոգիստիկայի բնագավառում։ Ինչպես բազմաթիվ ոլորտներ, լոգիստիկայի ոլորտում ևս կան բառեր ու տերմիններ, որ բնորոշ են հենց այս դաշտին։
Ինկոտերմս ասելով հասկանում ենք բազմաթիվ արտահայտություններ, որոնք մատակարար-հաճախորդ հարաբերությունների բոլոր փուլերում կիրառվում են։ Հաճախորդները, իմանալով այս արտահայտությունները, կարող են ավելի հեշտ հաղորդակցվել և աշխատել մատակարարների հետ։
Միջազգային առևտրի պայմաններ՝ International Commercial Terms, ահա հենց այս արտահայտությունն էլ կարճ անվանվում է ինկոտերմս։ Ինկոտերմսը օգնում է պարզեցնել միջազգային և համաշխարհային առևտրային գործընթացները։
Այս տերմիններով նկարագրվում և սահմանվում է գործարքը երկու կողմերի միջև, երկու կողմերի գործառույթները և պարտականությունները։ Սովորաբար կողմերից մեկը արտահանող է,իսկ մյուսը՝ ներկրող։
Ինկոտերմս օգտագործելով՝ կարելի է նկարագրել լոգիստիկայի բազմաթիվ գործընթացներ։ Սկսած համապատասխան վայրից փոխադրման ենթակա ապրանքի դուրս գալուց մինչև նավահանգիստ հասնելը։
Ինկոտերմս օգտագործվում է նկարագրելու համար լոգիստիկայի հիմնական փուլերը։ Դրանք են՝ բեռի առաքման փուլ, փոխադրման փուլ,փաստաթղթային ձևակերպումների փուլ և ապահովագրության փուլ։
Առանձնացրել ենք ինկոտերմսի մի քանի օրինակ։
EXW- EX Works- «Գործարանից» տերմինը օգտագոծրվում է, երբ վաճառողը ավարտել է իր պարտականությունները գնորդին տրամադրելով ապրանքը։Ապրանքը կարող է տրամադրվել սեփական ձեռնարկությունում կամ մեկ այլ վայրում, օրինակ՝ պահեստում։ Վաճառողը այլևս պատասխանատու չէ ապրանքը փոխադրամիջոցի վրա բարձելու, դրա արտահանման և մաքսազերծման համար։
FCA - FREE CARRIER- «Մինչև բեռնափոխադրողի մոտ» արտահայտությունը ցույց է տալիս, որ վաճառողը բեռնափոխադրողին է հասցնում մաքսազերծած ապրանքը, այսինքն՝ հասցնում է գնորդի նշված վայր։ Եթե ապրանքը տրամադրվելու է վաճառողի տարածքում, ապա նա է պատասխանատու ապրանքը բարձելու համար։ Եթե տրամադրվում է մեկ այլ վայրում, վաճառողը ապրանքի բարձման համար պատասխանատու չէ։
CFR - COST AND FREIGHT- «Արժեքն ու փոխադրումը» տերմինով նկարագրվում է այն գործընթացը, երբ վաճառողը կատարել է առաքումը նավահանգիստում նավի վրա բարձելու պահից: Վաճառողը պարտավորվածություն ունի ապրանքը մինչև նավահանգիստը փոխադրելու համար: Իսկ արդեն նավի վրա բազմաթիվ ռիսկեր, օրինակ՝ բեռի կորուստ, վնասում կամ այլ ծախսեր գնորդի պատականությունն են։
Փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի
