Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Միջազգային բեռնափոխադրումներ

միջազգային բեռնափոխադրումներ

Միջազգային բեռնափոխադրումներ

Միջազգային բեռնափոխադրումների ոլորտը միավորել է ամբողջ աշխարհը՝ հսկայական մեգապոլիսներից մինչև քարտեզի վրա հազիվ նշմարվող գյուղեր։


Օդային ուղիներ, ճանապարհներ, երկաթուղի, ծովեր և օվկիանոսներ․ Ձեր բեռը հաստատ կգտնի Ձեզ հասնելու ճանապարհը․ աշխարհի որ կետում էլ լինի։
Այսօր առանձնացրել եք 9 հետաքրքիր փաստ միջազգային բեռնափոխադրման մասին։


1. «Լոգիստիկա» տերմինը ծագում է ֆրանսերենից։ Դեռ 19-րդ դարում լոգիստիկա էր կոչվում բացառապես ռազմամթերքի և անգամ զինվորականների փոխադրումը։ Ավելի ուշ այս բառը մտավ «քաղաքացիական» բառապաշար՝ դառնալով միջազգային բեռնափոխադրումների տերմին։


2. Միջազգային բեռնափոխադրումը ֆինանսական մեծ ներուժ ունի․ տարեկան եկամուտները կազմում են 8-12 տրիլիոն ԱՄՆ դոլար։


3. Միջազգային բեռնափոխադրման բիզնեսը մշտապես զարգանում է։ Հետևաբար մեծանում է ոլորտը սպասարկող մասնագետների պահանջը։ Ուղևորվենք դեպի ԱՄՆ․ այստեղ 9 միլիոն մարդ աշխատում է միջազգային բեռնափոխադրման ոլորտում և դեռ կարիք կա նոր մասնագետների ներգրավվածության։


4. Պարզվում է՝ միջազգային բեռնափոխադրումը միայն տղամարդկանց «մենաշնորհը» չէ․ կանայք ևս վարում են հսկայական բեռնատար մեքենաներ։ Միայն ԱՄՆ-ում կա ավելի 200․000 կին վարորդ։


5. Ամբողջ աշխարհում կան բեռներ, որոնք ամենամեծ պահանջարկն ունեն և ամենաշատ են փոխադրվում, այդ բեռներն են՝ սնունդ, կահույք, տեխնիկա, հագուստ։


6. Ամբողջ աշխարհում կա ավելի քան 25․000 միջազգային բեռնափոխադրող ինքնաթիռ, դրանց թիվը ամեն տարի աճում է 3%-ով։ Կան հսկայական միջազգային բեռնափոխադրող ինքնաթիռներ, դրանցից է Անտոնով ԱՆ-225 ինքնաթիռը։ Այն փոխադրել է ավելի քան 280 տոննա բեռ։ Ի դեպ բեռնափոխադրող այս ինքնաթիռը կառուցվել է դեռ 1980-ականներին ԽՍՀՄ-ում։


7. Իսկ միջազգային բեռնափոխադրող մեքենաների թիվն անհամեմատ ավելի մեծ է․ աշխարհում կա ավելի քան 14 միլիոն բեռնափոխադրող մեքենա։


8. Միջազգային բեռնափոխադրման ծավալների վրա էապես ազդել են նորագույն տեխնոլոգիաները, մասնավորապես՝ օն լայն շոփինգի հնարավորությունները։ Բեռնափոխադումը փոքրացնում է աշխարհի սահմանները, ցանկանում եք գնել բաճկոն, որն անգամ Ձեր մայրցամաքում չէ, գնե՛ք։Այն հաստատ կհասնի Ձեզ։


9. Պարզվում է՝ միջազգային բեռնափոխադրումն այնքան կարևոր է, որ օրացույցում հատուկ օր ունի․ հունիսի 28-ը բեռնափոխադրման համաշխարհային օրն է։


Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում