Նավթի և գազի փոխադրում- Աշխարհի ամենօրյա «կենսագործունեությունը» հնարավոր չէ պատկերացնել առանց «սև ոսկու» ՝ նավթի և գազի։ Նավթի և գազի փոխադրումը ամբողջ աշխարհում չդադարող և պահանջված գործընթաց է։
Նավթը և գազը սովորական բեռներ չեն և պահանջում են փոխադրման հատուկ պայմաններ։ Հետևաբար, կարևոր է ընտրել փոխադրման համապատասխան եղանակ՝ հնարավորինս անվտանգ բեռնափոխադրման համար։ Չմոռանանք, որ հում նավթը, բնական գազը համարվում են վտանգավոր նյութեր և դրանց փոխադրումն էլ պահանջում է հատուկ կանոններ։
Ահա մի քանի եղանակներ, որոնք կիրառվում են նավթն ու գազը փոխադրելիս։
Նավթը և գազը հաճախ փոխադրվում են ցամաքային եղանակով։ Բեռնատարներով փոխադրման առավելությունն այն է, որ փոխադրումը պլանավորելը առավել հեշտ է, ինչպես նաև շահավետ։ Կան հատուկ բեռնատարներ, որոնք նախատեսված են հենց նավթի և գազի փոխադրման համար։ Օրինակ՝ մեքենաներին ամրացվում են խողովակաձև կցանքներ։
Բեռնատարներով փոխադրման թերությունն այն է, որ հնարավոր է չէ մեծ ծավալով նավթի և գազի փոխադրում։
Ցամաքային բեռնափոխադրման մեկ այլ տարբերակ է երկաթուղային բեռնափոխադրումը։ 150 տարի և ավել նավթի փոխադրումն իրականացվում է նաև երկաթուղու միջոցով։ Երկաթուղային բեռնափոխադրումը կարող է բավական շահավետ լինել նավթը հեռավոր նպատակակետեր հասցնելու համար, նաև ծախսարդյունավետ է։
Մեծ ծավալի նավթ և գազ փոխադրելու համար օգտագործվում է ծովային բեռնափոխադրումը։ Այն երկարատև, բայց մատչելի միջոց է։ Ծովային բեռնափոխադրումը մեծացնում է փոխադրման աշխարհագրությունը և նավթն աշխարհով մեկ փոխադրելու ամենաարդյունավետ եղանակներից է։
Փոխադրման մեկ այլ տարբերակ են խողովակաշարերը։ Այս դեպքում նավթը անմիջապես փոխադրվում է նպատակակետ, օրինակ՝ գործարան։ Խողովակաշարերով փոխադրումը արագ և հուսալի միջոց է։
Այժմ խողովակաշարերում տեղադրվում են գերզգայուն սենսորներ, որոնք ցուցադրում են առկա ջերմաստիճանը, ճնշումը։ Այսպես հնարավոր է հնարավորինս անվտանգ և կառավարելի դարձնել նավթի և գազի փոխադրումը։
Իսկ գիտե՞ք, որ աշխարհում նավթային ամենամեծ հանքավայրերը գտնվում են Մերձավոր Արևելքում։ Սաուդյան Արաբիայում կա հանքավայր, որից արդյունահանում են օրական ավելի քան 5 միլիարդ բարել նավթ։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։
Նավթի և գազի փոխադրում
.jpg)