Բույսերի փոխադրման առանձնահատկությունները- Գիտե՞ք, որ գիտությանը հայտնի է բույսերի շուրջ 400․000 տեսակ։ Այս բազմաթիվ բույսերը «ճանապարհորդում են» ամբողջ աշխարհում՝ փոխադրվելով մի տեղից մյուսը։
Պարզվում է՝ կան երկրներ, օրինակ՝ ԱՄՆ-ն, որ արգելում են այն բույսերի փոխադրումը, որոնք ունեն «վտանգված» կամ «պաշտպանության տակ գտնվող» կարգավիճակ։
Ինչպե՞ս են փոխադրվում բույսերը, ի՞նչ առանձնահատկություններ ունի բույսերի փոխադրման ընթացքը, ինչպե՞ս նախապատրաստել բույսերը փոխադրմանը։Ահա մի քանի կարևոր խորհուրդ։
Անկախ այն հանգամանքից, թե որ եղանակով են փոխադրվում բույսերը, կարևոր է դրանք պատշաճ պատրաստել փոխադրման ընթացքին։ Բույսը սովորական բեռ չէ, օրինակ՝ տեխնիկա կամ հանքանյութ։ Այն շնչող օրգանիզմ է, որը կարող է սթրես ապրել ճանապարհից՝ լույսի բացակայություն, օտար միջավայր և այլն։
Բույսերի փոխադրման ընթացքի անվտանգությունն ապահովելու ամենակարևոր նախադրյալը պատճաշ փաթեթավորումն է։
Իսկ ի՞նչ ենք հասկանում պատշաճ փաթեթավորում ասելով․
· Մինչև փոխադրումը բույսի արմատը պետք է դրվի անջրանցիկ նյութից պատրաստված տուփերի կամ տարաների մեջ․ սա արվում է բույսի արմատների ներսում խոնավությունը պահպանելու համար։ Սա հատկապես կարևոր է բարձման և բեռնաթափման ընթացքում բույսի տեղափոխման անվտանգ պայմաններ ապահովելու համար։
· Կան բույսեր, որոնք բացի անջրանցիկ տուփերը և տարաները, պահանջում են հատուկ փաթեթավորում, խոսքը փշոտ բույսերի, օրինակ` կակտուսի մասին է, որը պետք է փաթեթավորվի այնպես, որ փշերը մնան անվնաս և նաև չվնասեն արտաքին միջավայրը։
· Փաթեթավորելիս բույսերը պետք է տեղադրվեն այնպես, որ արմատը լինի թղթե կամ մոմե անջրանցիկ տուփերի կամ տարաների մեջտեղում, իսկ սաղարթի առկայության պարագայում, տերևները պետք է տուփից կամ տարայից դուրս լինեն։
· Բույսերի արմատը պետք է ծածկել մոմից պատրաստված նյութերով, որպեսզի արմատները պահպանեն խոնավությունը։
· Փաթեթավորման ժամանակ կիրառվում են նաև պլաստիկ տոպրակներ, կրկին խոնավությունը պահպանելու նպատակով։
· Հիշե՛ք, որ տուփերը, տարաները և փաթեթավորման մնացած միջոցները չպետք է ճնշեն բույսը, անհրաժեշտ է թողնել ազատ տարածություն դրանց և բույսի միջև։
· Որքան էլ պատշաճ լինի փաթեթավորումը, բույսերը պետք է հնարավորինս արագ փոխադրել։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։
Բույսերի փոխադրման առանձնահատկությունները
