Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ո՞ր բեռներն են փոխադրվում օդային ճանապարհով

օդային փոխադրում

Ո՞ր բեռներն են փոխադրվում օդային ճանապարհով

Ո՞ր բեռներն են փոխադրվում օդային ճանապարհով- Ավելի քան 1 դար և 1 տասնամյակ առաջ էր, որ իր թռիչքը կատարեց առաջին բեռնատար օդանավը։ Իսկ օդում հայտնված առաջին բեռը մետաքսն էր։
Հիմա՝ 21-րդ դարում, բեռնափոխադրումն առանց օդային ճանապարհների պատկերացնել հազիվ թե ստացվի։
Արագություն, հասանելիություն աշխարհի տարբեր անկյուններ,անվտանգության առավել բարձր երաշխիքներ․ ահա մի քանի առավելություններ, որոնք ունի օդային բեռնափոխադրումը և որոնք գնահատում են օդային բեռնափոխադրում պատվիրողները։
Դեղամիջոցներ, պատվաստանյութեր, արվեստի գործեր, բույսեր, կենդանիներ, ցամաքային փոխադրամիջոցների պահեստամասեր․ այս և նմանատիպ բազմաթիվ ապրանքներ են փոխադրվում բեռնատար օդանավերի միջոցով։
Բեռնատար օդանավերով փոխադրվող ապրանքները կարելի է բաժանել 2 տեսակի՝ ընդհանուր և հատուկ բեռներ։
1. Ընդհանուր բեռների շարքում դասակարգվելու համար բեռը պետք է համապատասխանի մի քանի չափանիշների, ինչպես օրինակ՝ որևէ հատուկ կարիք չպետք է ունենա, սկսած՝ հատուկ ջերմաստիճանային պայմաններում պահվելուց մինչև պիտանելիության սուղ ժամկետ։ Չպետք է ունենա ոչ ստանդարտ չափսեր, օրինակ լինի չափից դուրս երկար։ Հագուստ, համակարգչի տարատեսակ պահեստամասեր (բացառությամբ մարտկոցի), գրքեր․ ահա ընդհանուր բեռների մի քանի օրինակներ։
2. Հատուկ բեռները պահանջում են խնամքի հատուկ պայմաններ։ Բեռնափոխադրող ընկերությունները հատուկ բեռների փոխադրման համար առավել շատ գումար են պահանջում, քան ընդհանուր բեռների։ Հատուկ բեռները կարելի է բաժանել հետևյալ չափանիշներով․
· Ջերմաստիճանային հսկողություն պահանջող բեռներ- Նման պայմաններ են պահանջում օրինակ՝ բանջարեղենը, մրգերը, բժշկական փաթեթները։
· Վտանգավոր բեռներ- Օրինակ՝ պայթուցիկ նյութեր, ռադիոկատիվ նյութեր, թունավոր կամ դյուրավառ նյութեր։ Այս բեռները պահանջում են հատուկ փաթեթավորում, դրանց փոխադրման սակագինն առավել բարձր է։
· Կենդանիներ- Կենդանիները ևս համարվում են հատուկ բեռներ և դրանց փոխադրումը պահանջում է հատուկ պայմաններ։
· Հյուսվածքներ, օրգաններ- հատուկ բեռի այս տեսակը պահանջում է հատուկ ուշադրություն, սկսած՝ բարձումից և բեռնաթափումից, մինչև ջերմաստիճանային պայմանների հսկողություն։ Փոխադրումը թանկ արժե։
Ի դեպ, աշխարհում օդային ճանապարհով ամենաերկարատև բեռնափոխադրումը տևել է ավելի քան 17 ժամ։ Բեռնատար օդանավն Արաբական Միացյալ Էմիրություններից ուղևորվում էր Նոր Զելանդիա։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում